Ամառային ուսումնական, հետազոտական, լողափնյա ճամբար 2022
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական տարին բաժանվում է չորս ուսումնական շրջանի։ Երկրորդ և չորրորդ ուսումնական շրջանները տարբերվում են իրենց կազմակերպմամբ, բովանդակային շեշտադրումներով՝ ճամբարային-հետազոտական, համագործակցային շրջանններ են։
Ճամբարային գործունեության գնահատումը
Հունիսյան օրացույցից՝
· Մայիսի 30-ից հունիսի 10․ սովորողների բաց
լողափնյա, ստեղծագործական ճամբարներ, Հարսանեկան
ծեսը՝ ուսումնական նախագիծ
· հունիսի 13-ից-24-ը․ սովորողի
նախասիրությունների, Մուտքի բաց ճամբարներ,Գյուղական ճամբարներ
Բովանդակային ուղղություններ՝
Մայիսի 30-հունիսի 10. ուսումնական չորրորդ շրջանը կրթահամալիրի դպրոցներում
- Ուսումնական տարվա ամփոփման նախագծեր
- Ազգագրական ճամբար՝ իսկական հարսանիքով
- Արատեսի դպրոց բնության գրկում
- Ռազմամարզական ճամբար
- Արվեստի փառատոնի նախագծեր
- Լրացուցիչ կրթության նախագծեր
- «Անաղբ ճամբար, անաղբ կենցաղ» նախագծեր
Հունիսի 13–24
Փառատոնային, սովորողների ընտրությամբ գործունեության ճամբարներ
- Արվեստի փառատոն
- ՏՀՏ, ինժեներական ստեղծագործություն
- Մայրենի և օտար լեզուներ, լեզվագործունեություն
- Կինո-ֆոտո-վլոգերություն
Մարզական, երաժշտության-ծեսի միավորող նախագծեր։
Կազմակերպման ձևը՝ ճամբարային գործունեություն կրթահամալիրում, համատեղ կենցաղ սեբաստացի սովորողի ընտանիքում։
Հունիսի 13–24
- «Մուտք կրթահամալիր» ճամբարներ։
- Լրացուցիչ կրթության լողափնյա ճամբարներ։
- Մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ՝ մասնակիցների հայտերով։
- Հունիսի 17, հարսանեկան մեդիաուրբաթ
- Լրացուցիչ կրթության նախագծեր
Մանկավարժական աշխատողի անհատական պլան։
Մանկավարժական ամենամյա հունիսյան ճամբար
- Սովորողների հետ աշխատանք ճամբարներում։
- Մանկավարժության լաբորատորիայի նախագծեր։
- Մանկավարժական խորհուրդների, մասնախմբերի նախագծեր։
- «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար։
- Բաց ճամբար Գեղարքունիքի, Վայոց ձորի մանկավարժական աշխատողների մասնակցությամբ։
- «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար։
- 2021-2022 ուսումնական տարվա հաշվետվություններ։
- 2022-2023 ուսումնական տարվա աշխատանքի հայտեր։
Մանկավարժական աշխատողի արձակուրդը՝ անհատական գրաֆիկով, հուլիսի 1-ից։
Միջմշակութային ճամբարներ
- Երևան-Փարիզ. Մկնիկներ, նոր գործընկերներ
- Երևան-Ստամբուլ
- Վրաստանի Ապագայի ճամբար
- Կարարայի հետ ճամբար
- Ճամբար Իրանում
- Քաղաքագետների ճամբար
- Տիեզերագիտական ճամբար
Հայաստանյան ամառային ճամբարներ
- քաղաքային՝ լողափնյա, մուտքի
- Արատեսի
- Ծովինարի
- Վաղաշենի
- գյուղական՝ Զովաբերի, Ծաղկունքի
Կազմակերպման մասին՝
- Ճամբարային նախագծերի քննարկման փուլը բերել օրացույց․ կարևորել այն
- Դասավանդողներն աշխատեն ներկայացվող նախագծերի բովանդակության վրա, կարողանան դրանք քննարկել գործընկերների հետ, լրամշակել
- Հրապարակվի ամենօրյա դասացուցակ, աշխատակարգ, որը կարտացոլի, թե յուրաքանչյուր երեխա, որ ժամին ինչ նախագծի է մասնակցում
- Սովորողների՝ նախագիծ, ճամփորդություն ընտրելու համակարգը դարձնել առավել ճկուն, թափացիկ
- Սովորողի՝ նախագծային խմբում ներառվելը նույնպես լինի կոնկրետ ծրագրով, թափանցիկ
- Ճամբարային նախագծերում կադրերի բանկի մասնագետների ներառումը, մասնակից մասնագետների նախագծերի հրապարակումը՝ որպես նախագծի ղեկավարի օգնականների
- Կրթահամալիրի ուսումնական տարածքների, դրանցից ճամբարի ժամանակ օգտվելու ուղեցույցների հրապարակում
- Ժամանակացույց-նախագծերի հրապարակում
- Ժամանակացույց-նախագծերը հրապարակվեն ըստ դպրոցների, այնուհետև բերվեն միասնական տեսքի՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր սեբաստացու, հյուրի ընտրություն կատարել, ուսումնասիրել
- Կազմվի, հրապարակվի դպրոցների ճամփորդական, հանդիպումների, վարպետաց դասերի օրացույցը, ինչը հնարավորություն կտա նախապես քննարկել սովորողների խմբի հետ, գրանցել մասնակցությունը, պատրաստվել
- Նախապես հրապարակել քայլքերի, հեծանվաերթերի ժամանակացույցը
- Հյուրընկալության ճամբարների շուրջ աշխատանքի հստակեցում
- Սովորողների նախասիրության ճամբարում՝ սովորողների գործունեության կազմակերպմում, դրա գրանցում։