Տե՛ս հեղինակային կրթական ծրագրով դասավանդող ուսուցչին ներկայացվող պահանջները։

Հեղինակային կրթական ծրագիր մշակող, կազմակերպող, տարածող մանկավարժական աշխատողի (այսուհետ՝ աշխատող) ուսումնական ծանրաբեռնվածությունը որոշելիս նկատի են առնվում՝  նախորդ ուստարում նրա գործունեության արդյունքների վերլուծությունը, ներկայացրած հայտը, կրթահամալիրի կադրերի բանկում գրանցված տեղեկությունները:

Մանկավարժական աշխատողի ուսումնական ծանրաբեռնվածությունը որոշվում, աշխատանքային անհատական պլանը հաստատվում է ըստ ուսումնական շրջանների, սեպտեմբեր-դեկտեմբեր, փետրվար-մայիս, հունվար, հունիս ամիսների համար՝ նկատի ունենալով ուսումնական շրջանների բովանդակությունը, առանձնահատկությունը, աշխատակարգը։

Ուսումնական ծանրաբեռնվածության գրանցման ժամանակ առաջնահերթ են.

  • սովորողի ընտրությամբ դասընթացների (գործունեության) գրանցումը՝ որպես սովորողների՝ դասընթացի ծրագիրը, նախագիծը ընտրելու հնարավորություն.
  • ավագ դպրոցում սովորողի՝ դասավանդողին ընտրելու իրավունքի ապահովումը.
  • մասնագիտական կողմնորոշման 9-րդ դասարանում՝ ծրագրի կազմակերպման մեջ միջին, ավագ դպրոցներում, քոլեջում ծանրանբեռնվածություն ունեցող դասավանդողների ներառումը։

Ուսումնական ծանրաբեռնվածությունը գրանցվում է կրթահամալիրի մանկավարժական աշխատողների համար կազմված ընդհանուր ֆայլում, որը պահվում է կրթահամալիրի տնօրենի աշխատակազմի ղեկավարի էլեկտրոնային պահոցում՝ հասանելի բոլոր մասնակիցներին:

Լրիվ աշխատաժամանակով աշխատող մանկավարժական աշխատողի ուսումնական ծանրաբեռնվածությունը շաբաթական 20-22 դասաժամի միջակայքում է: Սովորողի ընտրությամբ դասընթացի և գործունեության, նախասիրությունների զարգացման ակումբի ժամերը հաշվառվում են հիմնական աշխատաժամանակում: Լրացուցիչ ուսուցման դասընթացների ժամերը մանկավարժական աշխատողի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն են:

Դպրոցի, լաբորատորիայի (մասնախմբի) ղեկավարները դասաբաշխումը ներկայացնում, անհրաժեշտության դեպքում հիմնավորում են կրթահամալիրի վարչական խորհրդում։ Իր կամ կողմերից մեկի ներկայացրած անհամաձայնության հարցը կրթահամալիրի տնօրենը լուծում է՝ աշխատանքային խմբով (դպրոցի ղեկավար, կրթահամալիրի փոխտնօրեն ուսումնական գծով, մանկավարժության լաբորատորիայի, մանկավարժության կենտրոնի ղեկավարներ)։

Advertisement