Ստուգատեսների բովանդակային մշակումներին ներկայացվող պահանջներ․

  • Մշակումն ունենա կարճ նկարագիր, որ կարդացողը հասկանա, որ ստուգատեսները ամենամյա են, կազմակերպվում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում
  • Արտացոլի ստուգատեսի նպատակը, խնիրները, տարվա համար կոնկրետ զարգացումները
  • Միջդպրոցական, կրթահամալիրային, սովորող-սովորեցնող նախագծեր, միավորող հավաքներ
  • Արտացոլի ստուգատեսի բլոգը, դրա սպասարկման ընթացակարգը, ամենօրյա լուսաբանումների կազմակերպումը
  • Մշակման մեջ երևան դպրոցի՝ ստուգատեսին ուղղված առանցքային մի քանի նախագծեր
  • Մշակման մեջ երևա նաև կազմակերպումը՝ ինչպես է ստուգատեսը դառնում յուրաքանչյուր սովորողինը, արտացոլվում ջոկատի, անհատ սովորողի աշխատակարգում
  • Ստուգատեսի տարածմանն ուղղված քայլերի հերթականություն
  • Ստուգատեսի օրացույցը
  • Անվանական, խմբային հրավերների ուղարկում
  • Ստուգատեսի համակարգող-սովորողների խումբ․ նրանց գործառույթները, անվանացանկը, բլոգները
  • Ամփոփումներն ինչպես և ինչ ընթացակարգով են արվելու։

Ստուգատեսի համակարգողը՝

  • ծանոթ է ստուգատեսի կազմակերպման կարգին.
  • կազմում է ստուգատեսի նախագիծը և կցում է համակարգման համար ներկայացվող հայտին.
  • վարում է ստուգատեսի բլոգը.
  • պատրաստում, տարածում է հայտարարությունը.
  • բլոգում հրապարակում է շաբաթվա օրացույցը, շաբաթվա ամփոփումը
Advertisement