Հեղինակային կրթական ծրագիրն անընդհատ զարգացող, հեղինակ-ուսուցչի կողմից մշակվող և իրականացվող ծրագիր է, որը ներառում է հետևյալ պարտադիր բաղկացուցիչները․

Հեղինակային կրթական ծրագրում ներառված են Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված, պետական առարկայական ծրագրերում ներառված նվազագույն պահանջները

  • Հեղինակային կրթական ծրագրի առարկայական ծրագրերը ապահովում են հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված վերջնարդյունքներն ու կարողունակությունները։
  • Հեղինակային կրթական ծրագիրը ներառում է ուսումնական առարկայի (դասընթացի)՝
  • ուսուցման նպատակը՝ ըստ կրթական աստիճանների.
  • առարկայի (դասընթացի) ընդհանուր բնութագիրը.
  • ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների.
  • բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները.
  • ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը.
  • ժամաքանակի բաշխումը ըստ դասարանների.
  • թեմաները և դրանց բովանդակությունը.
  • թեմաների ուսումնառության ակնկալվող արդյունքները.
  • ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը
  • ծրագրի կազմակերպումը, կազմակերպման համար անհրաժեշտ միջավայրը

Նախագծեր, ուսումնական նյութեր, որոնք կարող են իրականացվել դասավանդողի անհատական աշխատաժամանակի շրջանակում և կրթահամալիրի տնօրենի հրամանով

  1. դասավանդողի ներկայացրած անհատական նախագծեր
  2.  լաբորատորիայի, դպրոցի օրացուցային, ստուգատեսային նախագծեր
  3. լրացուցիչ կրթություն սովորողի ընտրությամբ․ առաջադրանքների, նախագծերի փաթեթ
  4. առանձնահատուկ կարողություններով սովորողների կրթական պահանջմունքներին բավարարող ուսումնական փաթեթներ
  5. ճամբարային նախագծեր, առարկայի ծրագրով նախատեսված ուսումնական ճամփորդություններ
  6. գործնական, լաբորատոր աշխատանքներ․ առարկայական ծրագրի բովանդակային բաղարիչով որոշված
  7. հետազոտական, դիպլոմային աշխատանքի թեմաներ․ Ավագ դպրոց, Քոլեջ

Ծրագրի անհատականացումը

  • Հեղինակային ծրագրի անհատականացումը․ սովորողի՝ առաջադրանքի, նախագծի ընտրության ապահովումը
  • Սովորողը՝ հեղինակային ծրագրի հեղինակ, սովորողի անհատական նախագծեր
  • Հեղինակային ծրագրի կազմակերպման մեդիա միջավայրը
  • Հեղինակային ծրագրի ուսումնական պարապմունքների կազմակերպման ձևերը
  • Հեղինակային ծրագրի ուսումնական օրացույցի, ուղեցույցի առանձին բաղկացուցիչներ՝ որպես կրթական ծրագրի բովանդակության բաղկացուցիչներ
  • Հեղինակային կրթական ծրագրի տարածումը

Այլ։

Ընտրությամբ գործունեությանը, դասընթացին ներկայացվող բովանդակային պահանջներ

Ընտրությամբ գործունեության, դասընթացի ծրագիրը նախատեսվում է տվյալ դասընթացն ընտրած սովորողների համար, որոնք կարող են լինել՝

  • Տարատարիք
  • Դասընթացը մեկ կամ մի քանի տարի ուսումնասիրած
  • Նոր ուսումնասիրել սկսող

Դասընթացի ծրագիրը պետք է կազմվի տարբեր հմտություններ ունեցող սովորողների համար՝ ապահովի նրանց ներառումն ուսումնական նախագծերում։

  • Ներկայացվում է հեղինակային կրթական ծրագրի նկարագիրը՝ նպատակ, խնդիրներ, արդիականություն
  • Ծրագիրն ըստ թեմաների և ժամաքանակի
  •  Ներկայացվում է հեղինակային կրթական ծրագրի կազմակերպումը, ծրագրի կազմակերպման համար անհրաժեշտ միջավայրը
  • Բովանդակությունը․ նախագծեր, ուսումնական նյութեր․

1․ դասավանդողի ներկայացրած անհատական նախագծեր

2․ լաբորատորիայի, դպրոցի օրացուցային նախագծեր, ստուգատեսային նախագծեր

3․ Ինտեգրված նախագծեր, ստատափ նախագծեր, փառատոնային, սովորող-սովորեցնող նախագծեր

4․ Ճամփորդական, ճամբարային նախագծեր, առարկայական նախագծեր

5․ Հետազոտական, դիպլոմային աշխատանքի թեմաներ․ Ավագ դպրոց, Քոլեջ

5․Գործնական, լաբորատոր աշխատանքներ․ առարկայական ծրագրի բովանդակային բաղարիչով որոշված

  • Հեղինակային կրթական ծրագրի գնահատումը
  • Հեղինակային կրթական ծրագրով որոշված վերջնարդյունքների ներկայացում
  • Հեղինակային կրթական ծրագրի տարածումը