Մարտի 12-16, ժամը՝ 14։00, տևողությունը՝ մինչև հիսուն րոպե, սկիզբը՝ 14:00

Խմբերի համակարգողների աշխատակարգերն ըստ օրերի՝ համակարգողների բլոգներում։ Համակարգողներ՝ Մարիետ Սիմոնյան, Մարգարիտ Սարգսյան, Գևորգ Հակոբյան, Լուսինե Փաշայան, Վարդան Կարապետյան, Նառա Նիկողոսյան։

ՀՀ հանրակրթության չափորոշիչ․ գործելու է 2023թ․ սեպտեմբերից։

Սեմինարների մասնակիցներն ունենում են անհատական թվային միջոցներ, ակումբի աշխատանքը կրում է գործնական բնույթ, մասնակիցները յուրաքանչյուր քննարկման ընթացքում բլոգներում ունենում են գրառումներ։

Աշխատանքի կառուցվածքը՝

  • Համապատասխան նյութիընթերցում
  • Քննարկում
  • Գրառում բլոգներում
  • Մեջբերումներ չափորոշչից
  • Հեղինակային կրթական ծրագրի փորձը, Ներդրումը հեղինակային կրթական ծրագրում, դասավանդողների առարկայական ծրագրերում

Քննարկվող նյութեր՝ ըստ օրերի

12.06- Ուսումնական բնագավառներ, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջներ

13.06-Հենքային ուսումնական պլան և առարկայացանկերի ձևավորման սկզբունքներ

14.06-սովորողների գնահատման ձևեր

15.06-սովորողներին ներկայացվող որակական պահանջներ՝ ըստ կրթական աստիճանների

16.06-Ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ