Ռազմամարզական ճամբարը Կրթահամալիրի 9-11-րդ դասարանների սովորողների ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչ է՝

  • 9-րդ դասարաններում 5 օր
  • 10-11-րդ դասարաններում՝ 10 օր։

Ճամբարները կազմակերպվում են Երևանում և արտագնա՝ Արատեսում կամ Հայաստանի որևէ այլ վայրում (կախված կրթահամալիրի հայրենագիտական ուղղությունների ցանկից)։

Սովորողները կարող են մասնակցել նաև ռազմամարզական պարապմունքների ՊՆ զորամասերում, կրակատեղիներում՝ համապատասխան նախագծով։

Ճամբարների կազմակերպման պատասխանատուներն են ռազմական գործի մասնագետ զիվորական, մարզիչ, երաժիշտ, հայրենագետ։

Սովորողների մասնակցությունը ռազմամարզական ճամբարներին ստանում է էլեկտրոնային գրանցում, որի պատասխանատուն տվյալ օղակի կազմակերպիչն է։

Ճամբարներին անհարգելի չմասնակցած սովորողների հետ  պայմանագիրը լուծվում է՝ սահմանված կարգով։

Առողջական խնդիրներ ունեցող սովորողները ներկայացնում են ճամբարին նրանց մասնակցության անհանարինությունը փաստող բժշկական տեղեկանք։

Երևանյան փուլ

Երևանյան փուլը կազմակերպվում է մեկօրյա ճամբարային առօրյայով  ջոկատներով՝ դասարանային, տարատարիք, այլ խմբերով։

Ճամբարային ջոկատի սովորողների անհատական դասացուցակում կատարվում է համապատասխան փոփոխություն՝ սահմանված կարգով։

Ճամբարի օրակարգում

  • ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում կամ ուսումնական ժամերգություն
  • ռազմամարզական պարապմունքներ՝ ըստ ծրագրի
  • առաջին բուժ օգնության պարապմունքներ՝ ըստ ծրագրի
  • ռազմապարեր
  • մարզական պարապմունք՝ խաղեր, լող, քայլք և այլն

Ճամբարի մասնակիցը

  • լինում է մարզահագուստով
  • ունենում է ուսապարկ, ջուր, օրվա բրդուճ

Ճամբարի լուսաբանման պատասխանտուն օղակի կազմակերպիչն է՝ նախագծային խմբով։

Երևանյան ճամբարին սովորողի մասնակցությունը ստանում է էլեկտրոնային գրանցում։

Ճամբարների արդյունքում ունենում ենք՝

  • հատուկ ջոկատայինների նախագծային խմբեր
  • ուղեցույց-տեսանյութեր, որոնք կարող են դառնալ ուսումնական նյութ

Երևանյան ճամբարի ամփոփումները ներկայացվում են ցուցադրական ելույթներով։

Մշակումը՝ Մարթա Ասատրյանի