«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական նյութերի, կրթահամալիրային նախագծերի մշակման, դրանցում հիմնավորված փոփոխությունների մշակումը կազմակերպում են կրթահամալիրի առարկայական լաբորատորիաները, դպրոցները։

Ուսումնական նյութը ուսումնական առարկայի, որևէ թեմայի (թեմաների) ուսումնասիրման աղբյուր է, որը մշակվում է նախքան թեմայի (թեմաների) ուսուցումը կամ ուսումնառությունը սկսելը, այն օգնում է ուսուցչին և սովորողին՝ հասնելու թեմայի (թեմաների) ուսուցման կամ ուսումնառության նպատակին։

Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջները.

  • Ուսումնական նյութը պետք է ունենա տվյալ ուսումնական առարկային վերաբերող գիտելիքների և կարողությունների փոխանցման կամ բացահայտման նպատակ:
  • Ուսումնական նյութը պետք է մատչելի լինի տվյալ տարիքային խմբի սովորողների համար:
  • Ուսումնական նյութը կարդալով և ուսումնասիրելով՝ սովորողի համար պետք է պարզ լինի, թե ինչ գիտելիքներ և կարողություններ է նա ձեռք բերելու տվյալ ուսումնական նյութի շնորհիվ:
  • Ուսումնական նյութի յուրացումը հնարավոր է գնահատել։
  • Ուսումնական նյութը մշակում է դասավանդողը, որը փորձարկվում է ուսումնական պարապմունքների ընթացքում։

Ուսումնական նյութերի տեսակները

1․ Ընթերցարաններ, դասընթացներ, դասագրքեր, ծրագրեր, մոդուլներ, հոդվածներ, այլ

Այս ուսումնական նյութերի ստեղծման համար՝ համապատասխան լաբորատորիայի ղեկավարը ձևակերպում է պատվերը, նյութի ստեղծման անհրաժեշտությունը՝ ներկայացնելով նաև աշխատանքի ժամկետները։ Պատվերը՝ գրավոր ձևակերպված, հիմնավորված, կարող է տալ կրթահամալիրի տնօրենը, փոխտնօրենը, հիմնադիրը, դպրոցի, լաբորատորիայի, ուսումնական կենտրոնի ղեկավարը, յուրաքանչյուր մանկավարժական աշխատող։ Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ ուսուցիչը կարող է ինքը հայտ՝ պատվեր ներկայացնել՝ հիմնավորելով իր ստեղծած կամ ստեղծելիք նյութի ամբողջականությունը։ Պատվերով ստեղծված դասագրքերի, ընթերցարանների և դասընթացների համար դասավանդողին կամ դասավանդողների խմբին տրվում է դրամական վարձատրության։ 

Քայլ I

Ուսումնական նյութը մշակող ուսուցիչը ներկայացնում է մշակումը առարկայական լաբորատորիայի, դպրոցի ղեկավարին։

Քայլ II

Համապատասխան լաբորատորիան մասնագիտական խմբում կազմակերպում է նյութի քննարկումը (առցանց, առկա)՝ դրանով ապահովելով դրա հանրայնացումը։

Ըստ անհրաժեշտության, մշակող մասնագետը կազմակերպում է մշակման անկախ փորձաքննությունը։

Քայլ III

Համապատասխան լաբորատորիայի ղեկավարը առաջարկում է, որ նյութը փորձաքննի կրթահամալիրի մեկ այլ մասնագետ՝ որպես լրացուցիչ աշխատանք։

Եթե մշակող մասնագետը կարողանում է որպես փորձագետ ներգրավել այլ մասնագետների, ծնողական համայնքի ներկայացուցիչների, դիտվում է որպես առավելություն։ Լրացուցիչ փորձաքննության անհրաժեշտությունը հիմնավորում է համապատասխան լաբորատորիայի ղեկավարը, կազմակերպումն ապահովում է մշակող մասնագետը։

Լրացուցիչ փորձաքննություն իրականացնող մասնագետը կարող է նաև վճարվել դրա համար։

Քայլ IV

Վերջնական լրամշակում ստացած աշխատանքը ներկայացվում է լրավճարի, օգտագործվում։

2․Թեմայի ուրվագիծը․ ուսումնասիրվող թեմայի արժևորումը

Այս տեսակի ուսումնական նյութերը քննարկվում և համաձայնեցվում են մասնախմբում։ Մասնախումբը կարող է որոշել, թե արդյոք տվյալ թեմայի ուրվագիծը կարող են կիրառել նաև մասնախմբի այլ դասավանդողները և սովորողները։

Նախքան մի որևէ թեմայի դասավանդումը սովորողներին է տրվում թեմայի ուրվագիծը: Թեմայի ուրվագիծը ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝

  • Սովորողին մատչելի ձևով բացատրվում է, թե ինչ գիտելիք և կարողություններ է նա ձեռք բերելու տվյալ թեման ուսումնասիրելուց հետո։
  • Գործունեությունների ժամանակացույցը։
  • Թեմայի յուրացման գնահատման կարգը։

Սա ուսումնասիրվող թեմայի արժևորման ուսումնական նյութ է:

3․ Ուսումնական թեմայի սեղմ բացատրություններ

Տրվում են մի որևէ ուսումնական թեմայի մատչելի լեզվով սեղմ բացատրությունները իրենց բնորոշ օրինակներով, բացառություններով և ձեռք բերած գիտելիքների և կարողությունների ստուգման գործիքներով։

4․ Էլեկտրոնային տեսողական դիդակտիկ նյութեր

Դիագրամներ

Գրաֆիկներ

Քարտեզներ

Լուսանկարներ

5․ Տեսաֆիլմեր և տեսադասեր

Լրավճար ուսումնական նյութի ստեղծման համար

Ուսումնական նյութի մշակման համար տրվում է լրավճար, եթե համապատասխանում է նշված պահանջներին։