2024թ. հունվարյան ճամբար. ուսումնական երկրորդ շրջան

Հունվարի 15

Հետազոտական աշխատանքի ներկայացում ավագ դպրոցում

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոց – հետազոտական վարժարանի սովորողի հետազոտական նախագիծը որոշված է հանրակրթության պետական չափորոշչով, հեղինակային կրթական ծրագի ուսումնական պլանով։ Կրթահամալիրի ավագ դպրոցը և մասնագիտական ուսուցման քոլեջը, որ իրար լրացնում են ի շահ սովորողի մասնագիտական կողմնորոշման, համագործակցում են նաև հետազոտական աշխատանքների կազմակերպման հարցում։

Նախագծի իրականացմանը, սահմանված կարգով, որպես նախագծի կազմակերպիչ, խորհրդատու, ղեկավար, գրախոս, մասնակցում են նաև կրթահամալիրի լրացուցիչ կրթության կազմակերպիչ ուսումնական կենտրոնները, հեղինակային մանկավարժության լաբորատորիան, կրթահամալիրի տարբեր դպրոցներում, քոլեջում դասավանդողները, մասնագետներ բուհերից, այլ կազմակերպություններից։ Հետազոտական աշխատանքը ոչ միայն սովորողի կարողունակություններն է ձևավորում, զարգացնում, այլ նաև դառնում է հետազոտական վարժարանում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի զարգացման գործոն, կրթահամալիրի քոլեջի, ուսումնական կենտրոնների, մասնագիտական ուսուցման, լրացուցիչ կրթության, իրական աշխատանքի բովանդակության պատվիրատու։ 

Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլաններով, օրացույցով ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես հունվարյան և հունիսյան ուսումնական-ստուգատեսային ճամբար։ Ճամբարները կազմակերպվում են կրթահամալիրի մասնաճյուղերում, այդ թվում՝ նաև ավագ դպրոցում։

Ճամբարային ուսումնական գործունեության բաղադրիչներն են հանրակրթական ամենամյա «Հանրակրթական Դիջիթեք 2024թ․», Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության, մարմնամարզական, ձմեռային մարզական խաղերի, ազգագրական փառատոն, արտադրությամբ ուսուցման ստուգատեսների աշխատակարգերով որոշված անհատական և խմբային նախագծերը, հայրենագիտական քայլարշավները, թանգարաններ, մշակութային, գիտական, արտադրական հաստատություններ այցելությունները, գործընկերային կապերի հաստատումը, սովորող սովորեցնող նախագծով հեղինակային կրթական ծրագրի տարածումը, ուսումնական այլ նախագծեր, նախաձեռնություններ։

Հետազոտական վարժարանում ճամբարը հարթակ է նաև սովորողների՝ 2023թ. սեպտեմբերից սկսված հետազոտական աշխատանքի հանրային ներկայացումը սկսելու համար (ինչպես հունվարի 15-ի աշխատակարգում ներառված պաշտպանությունը