«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
2021-2022 ուստարի
9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման մեկամյա ծրագիր
Փորձարարական մանկավարժական նախագիծ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը (այսուհետ՝ կրթահամալիր) իր ստեղծման օրից կոչված է իրականացնելու մանկավարժական փորձարարական-հետազոտական նախագծեր․
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կրթահամալիր) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող փորձարարական-հետազոտական, նախադպրոցական, հանրակրթական հեղինակային, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական, նախասիրական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) կրթական ծրագրեր իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է:
Կրթահամալիրի կանոնադրություն (այսուհետ՝ կանոնադրություն), կետ 1։
Առաջարկվող հերթական փորձարարական-հետազոտական նախագիծը՝ 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման մեկամյա ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր), ընդգրկում է 2021-2022 ուստարում կրթահամալիրի 9-րդ դասարանում սովորողներին։
Նախագծի առաջարկը ներկայացվել է կրթահամալիրի մանկավարժական աշխատողների տարբեր խմբերում, կրթահամալիրի մասնաժողովի ապրիլի 27-ի նիստում։ Մանկավարժական աշխատողների հետ քննարկվել, ճշտվել են նախագծի իրականացման տեխնիկական հարցերը։ Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կատարել է մշակումներ։
Կրթահամալիրի կանոնադրության համաձայն կրթահամալիրի մասնաժողովը․
կրթահամալիրի գործունեության առարկային, նպատակներին և խնդիրներին համապատասխան` առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը, մասնաժողովի ներկայացմամբ հաստատում կրթահամալիրում իրագործվող ծրագրերը, հետազոտական և մեթոդական աշխատանքների թեմաները, մասնաճյուղերի ուսումնական պլանները (կետ 48, է)։
12-ամյա պարտադիր հանրակրթության պահանջով հիմնական դպրոցի 9-րդ դասարանի շրջանավարտն իրական ընտրության առջև է կանգնում՝ ուսումը շարունակել որևէ ավագ դպրոցում կամ ընդգրկվել մասնագիտական ուսուցման ծրագրերում։ Ծրագիրը միտված է սովորողների նախասիրությունների զարգացմանը՝ ուսման հետագա շարունակության գիտակցված ընտրությունը ապահովելու նպատակով։
Կրթահամալիրի գործունեության կանոնադրական առարկաներից է․
դպրոց-համալիրի պայմաններում անհատի ընդունակությունների առավելագույն դրսևորում և զարգացում` յուրաքանչյուր անձի (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) ցանկալի գործունեության բավարարման ճանապարհով։
Կրթահամալիրի կանոնադրություն, կետ 12։
Ծրագիրը ապահովում է հանրակրթության պետական չափորոշիչով հիմնական դպրոցի շրջանավարտին ներկայացվող պահանջները։ Ծրագրի մշակման համակարգողը կրթահամալիրի հեղինակային մանկավարժության լաբորատորիան է, ավագ դպրոցը, պատասխանատուն՝ ծրագրի մանկավարժական խորհուրդը, որը ղեկավարում է ծրագրի ղեկավարը, մասնակցում են նաև կրթահամալիրի Միջին, Ավագ դպրոցների, քոլեջի ղեկավարները, կրթահամալիրի հիմնադիր տնօրենը, տնօրենը, փոխտնօրենը, մասնագետներ։ Ծրագրում 2021թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ընդգրկված է 202 սովորող։
Ծրագրի իրականացման ընթացքում․
- կրթահամալիրի ուսումնական կենտրոնները, արհեստանոցները, արվեստանոցները, լաբորատորիաները, արտադրական արհեստանոցները ծրագրի ուսումնական բազան են.
- ծրագրի սովորողները հանրապետության դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում գրանցվում են ավագ դպրոցի ցուցակում.
- ծրագրի դասավանդողները կրթահամալիրի դասավանդողներն են, որոնք դասավանդում են նաև միջին դպրոցում, ավագ դպրոցում, քոլեջում և կազմում են ծրագրի մանկավարժական խորհուրդը.
- մասնագիտական կողմնորոշմանն են ծառայում սովորողի ընտրությամբ գործունեությունը, մասնագիտական ուսումնական ճամփորդություները, ճամբարները, սովորողի լրացուցիչ կրթական ծրագրերը, կրթահամալիրում կամ կրթահամալիրից դուրս։
Արդյունքում սովորողը հնարավորություն է ունենում գաղափար կազմելու իր ընտրած կամ իրեն առաջարկվող մասնագիտությունների և մասնագետների մասին։
Սեպտեմբերի 7-ին կազմակերպվել է ծրագրի մանկավարժական խորհրդի առաջին հավաքը։ Մինչև 2021թ․ հոտեմբերի 5-ը կավարտվեն առարակայական դասընթացների, սովորողի ընտրությամբ գործունեության, լրացուցիչ կրթության հեղինակային ծրագրերի լրամշակումը, ծրագրի ֆինասական ապահովման, լրացուցիչ միջոցների հաշվարկը։
Ավագ դպրոցի ղեկավարը․
- ծրագրի ղեկավարի ներկայացմամբ կազմակերպում է սովորողների ընդունելությունը դպրոց.
- ծրագրի գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է ծրագրի դասացուցակը և դրանում փոփոխությունները.
- ծրագրի ղեկավարի ներկայացմամբ թույլատրում է կրթահամալիրում սահմանված կարգով սովորողի հեռավար ուսուցման կազմակերպումը.
- ծրագրի ղեկավարի ներկայացմամբ խրախուսում է ծրագրի սովորողին.
- ծրագրի մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա տույժի է ենթարկում ծրագրի սովորողին, նրա հետ լուծում ուսումնառության պայմանագիրը
- մասնակցում ծրագրի մշակման, ստեղծման, համակարգման աշխատանքներին։
Ծրագրի ղեկավարը․
- կազմակերպում և ղեկավարում է ծրագրի ընթացիկ գործունեությունը.
- մասնակցում է կրթահամալիրի խորհրդի, վարչական խորհրդի, մասնաժողովի նիստերին.
- ղեկավարում է ծրագրի մանկավարժական խորհրդի աշխատանքը.
- նպաստում է ծրագրի սովորողների խորհրդի աշխատանքին.
- կազմում է ծրագրի օրացույցը, որը կրթահամալիրի ուսումնական օրացույցի հավելվածն է.
- ապահովում է ծրագրի ենթակայքի աշխատանքը.
- մասնակցում է ծրագրի մանակավարժական աշխատողների աշխատաժամանակը կազմելուն.
- ապահովում է ծրագրի սովորողների, նրանց օրինական ներկայացուցիչների, աշխատողների կողմից կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների, աշխատանքի պաշտպանության և անտանգության կանոնների պահպանումը.
- կազմակերպում է սովորողի ընդունելությունը ծրագիր.
- սովորողի, նրա օրինական ներկայացուցչի հետ սահմանված կարգով կնքում է ուսումնառության պայմանագիր.
- անհատապես ճանաչում է ծրագրի յուրաքանչյուր սովորողին՝ իր առանձնահատկություններով.
- հաստատում է սովորողի անհատական ուսումնական պլանը.
- կազմավորում է ծրագրի ուսումնական խմբերը.
- սովորողների անհատական ուսումնական պլաններին համապատասխան կազմակերպում է կրթական գործընթացը.
- կազմակերպում է սովորողի հեռավար ուսուցումը.
- սովորողին ներկայացնում է ավագ դպրոցի ղեկավարին՝ խրախուսման.
- վերահսկողություն է իրականացնում սովորողների սննդի, դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, սովորողի կողմից իր աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
- հետևում է պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարմանը և պահպանմանը.
- ապահովում է պայմաններ սովորողների ընտրությամբ գործունեության համար.
- ներկայացնում է ծրագրի իրականացման հաշվետվություններ.
- օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, կրթահամալիրի խորհրդի, կրթահամալիրի տնօրենի որոշումների, այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
- կազմակերպում է սովորողի արտադրությամբ ուսուցումը.
- կատարում է կրթահամալիրի տնօրենի հանձնարարությունները, հաստատության տնօրենի, մանկավարժության լաբորատորիայի ղեկավարի հանձնարարությունները.
- ծրագրի ղեկավարի բացակայության դեպքում, կրթահամալիրի տնօրենի որոշման (կարգադրություն, հրաման) համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:
Ծրագրի ղեկավարը ունի օգնական՝ սովորողի ընտրությամբ գործունեության կազմակերպման հարցերով։
Օգնականը
- անհատապես ճանաչում է ծրագրի յուրաքանչյուր սովորողին՝ իր առանձնահատկություններով.
- գիտի, համագործակցում է կրթահամալիրի ուսումնական կենտրոննների, արհետանոցների, արվեստանոցների, լաբորատորիաների, արտադրական արհեստանոցների ղեկավարներին, դասավանդողներին.
- հետևում է սովորողի նախասիրության զարգացման ընթացքին, անհրաժեշտության դեպքում սովորողի հետ քննարկում, առաջարկում փոփոխություններ.
- հետևում է սովորողի լրացուցիչ կրթության ընթացքին․
- սովորողի համար կազմակերպում արտադրական ուսուցում.
- նպաստում է ծրագրի սովորողների, նրանց ծնողների համայնքային կազմակերպմանը
- Սովորողների հետ կազմակերպում է շրջակա միջավայրի բարկարգման նախագծեր.
- ծրագրի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում ուսումնասիրություններ։
Կրթահամալիրը հունվարի վերջին, և հունիսի վերջին ՀՀ ԿԳՄՍ նախարարություն է ներկայացնում տեղեկանք ծրագրի ընթացքի մասին։ Ուսումնական տարվա ավարտին սովորողները, կրթահամալիրում սահմանված կարգով, ներկայացնում են իրենց ձեռքբերումները ամփոփիչ ատեստավորման բաց ստուգատեսում։
Առանձին մշակումներ՝
9-րդ դասարանի սովորողի մասնագիտական ուսուցման ուղեցույց
Ստուգատեսները՝ որպես ուսումնական գործունեության արդյունքների հանրայնացման բաց հարթակներ