Ուսումնական երկրորդ շրջանը՝  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարեկան օրացույցով, ուսումնական պլանով ամրագրված, ուսուցման կազմակերպման ճամբարային, փառատոնային ստեղծագործական նախագծերի շրջան է։

Գնահատումն իրականացվում է՝ հիմքում ունենալով Գնահատման կարգը։

Այն կազմակերպվում է ըստ դպրոց-ճամբարների․ բովանդակությունն ու կազմակերպումն արտացոլվում են՝

Դպրոցների մշակումներում, աշխատակարգերում

Փառատոնների մշակումներում, աշխատակարգերում

Ճամբարային գործունեության գնահատումն արտացոլվում է սովորողի, դասավանդողի ուսումնական բլոգում՝ հաշվետու պատումի տեսքով, դպրոցի կազմած ամփոփաթերթում՝ ներառելով հետևյալ կետերը՝՝

  • ցուցահանդեսների
  • հաշվետու համերգների
  • վարպետության դասերի
  • ներկայացումների
  • ստուգատեսներին՝ սովորողների մասնակցություն, ներկայացված նախագծեր
  • սովորողների առաջարկած-իրականացրած նախագծերին
  • ճամբարային հանդիպումներով, դրանց մասնակցությամբ
  • ճամփորդությական նախագծերին
  • համագործակցային նախագծերին
  • սովորող սովորեցնող նախագծով
  • ուսումնարտադրական գործունեության արդյունքներով
  • դպրոցների ուսումնական կենտրոններում ծավալած գործունեության արդյունքներով
  • Այլ՝ տվյալ դպրոցի ճամբարային օրացույցով կարևորված գործունեության այլ տեսակներով

Ամփոփումներին ներկայացվող պահանջներ՝

Ամփոփումները ներկայացվում են ըստ ճամբարային խմբերի՝ հաշվի առնելով կոնկրետ դպրոցի ճամբարային կազմակերպումը՝ նախագծային խմբեր, ջոկատներ, այլ։ Ամփոփումներ ներկայացնում են ճամբարային խմբերի պատասխանատու մանկավարժական աշխատողները։ Արդեն ամբողջական՝ ներառելով տարբեր խմբերի աշխատանքները-հաշվետվությունները, հաշվետվություններից որոշակի բաղադրիչներ առանձնացնելով՝ դպրոցի, ստուգատեսների համակարգողները, դպրոցների, ուսումնական կենտրոնների ղեկավարները կներկայացնեն առավել ամբողջական հաշվետվություններ։

Հաշվետվությունները ներառում են․

1.Պարտադիր նախաբան, որտեղ կառանձնացվեն համակարգողի դիտարկումները՝

  • Ինչն է ստացվել
  • Ինչը չի ստացվել
  • Ինչ զարգացում կունենա ճամբարը, ստուգատեսը 2024 թվականին
  • Ինչ առաջարկներ, կազմակերպման հետ կապված ինչ դիտարկումներ ունեք։

2.Հաջողված, ամբողջական նախագծերի մասին

3.Սովորողների առաջարկած նախագծերի մասին

4.Մասնակից սովորողներ․ ճամբարի, ստուգատեսի արտացոլումը սովորողի բլոգում՝ ցուցանիշներ

5.Իրականացրած ճամփորդություններ՝ ցուցանիշներ

6.Հյուրեր, այլ մասնակիցներ՝ ցուցանիշներ

7. Պատումներ, լուսաբանումներ՝ ցուցանիշներ

8.Մարզական խաղեր, հանդիպումներ՝ ցուցանիշներ

9.Համերգներ, հանդիպումներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ, այլ՝ ցուցանիշներ

10.Ստուգատեսային հայտերի ամփոփ վերլուծություն՝ դիտարկումներ։