Սեբաստացիական ուսումնական օրացույցով հունվարի 8-26-ը ուսումնական երկրորդ շրջանն է՝ ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբարը։

Ուսումնական երկրորդ և չորրորդ շրջաններն առանձնանում են իրենց կազմակերպմամբ, բովանդակային շեշտադրումներով։ Սկսած չորրորդ դասարանից սովորողներին հնարավորություն է տրվում նախաձեռնելու, ընտրելու՝ ջոկատ, նախագիծ, կազմելու երկրորդ շրջանի ուսումնական պլանը։ Անհատական պլանն արտացոլվում է սովորողի բլոգում։ Մեջբերում 2023-2024 թ․թ․ ուսումնական պլաններից․ ուսումնական ճամփորդությունները, ուսումնական և այլ նախագծերը կազմակերպվում են ուսումնական տարվա երկրորդ, չորրորդ՝ ճամբարային շրջաններում, առաջին և երրորդ շրջանների նախագծային ուսուցման շաբաթներում, ուսումնական արձակուրդների ընթացքում, սահմանված կարգով։

Ճամբարի նախապատրաստմանը ներկայացվող պահանջներ․

  • Դեկտեմբերի 13-ից սովորողների անհատական ճամբարային պլանների հրապարակում, դրանց շուրջ քննարկումներ
  • Սովորողների առաջարկած նախագծերի քննարկում
  • Սովորող-սովորեցնող նախագծեր, դրանց հրապարակում
  • Ճամբարային ջոկատների հստակեցում, հրապարակում
  • Ճամբարային աշխատակարգի հրապարակում կայքում
  • Ստուգատեսների աշխատակարգերի, բովանդակության քննարկում սովորողների, ուսուցիչների հետ

Ճամբարային աշխատակարգերին, ջոկատներին ներկայացվող պահանջներ՝

  • Տարատարիք խմբերի կազմում
  • Միջդպրոցական՝ սովորող-սովորեցնող խմբեր
  • Ճամբարային նախագծեր
  • Ստարտափ նախագծեր

Ճամբարի բովանդակությունը՝

  • Բնագիտատեխնիկական ստուգատեսի նախագծեր
  • Դիջիթեք 2024 ստուգատեսի նախագծեր
  • Մարզական ստուգատես․ մարմնամարզական ստուգատեսի, լողի նախագծեր
  • Արտադրական ստուգատեսի նախագծեր
  • Ազգագրական փառատոնի նախագծեր
  • Ձնե քանդակների փառատոն կամ գեղարվեստը կրթահամալիրում Արատեսում նախագծեր
  • Երաժշտական, համերգային նախագծեր
  • Ճամբարային առավոտյան պարապմունքներ, ուրբաթ համերգներ
  • Ցտեսություն նախագծի նախապատրաստական աշխատանք
  • Սովորող- սովորեցնող նախագծեր
  • Ձմեռային ճամփորդական նախագծեր, ճամբարներ
  • Հետազոտական աշխատանքներ Ավագ դպրոցում
  • Միջին, Ավագ դպրոցներում աշխատանք ուսումնական նախագծերի շուրջ
  • Հանրակրթական ֆուտբոլային նախագծեր
  • Ուսումնական առաջին շրջանի նախագծերի ամփոփումներ, կլոր սեղաններ։

Ճամբարների, ստուգատեսների ամփոփումներին ներկայացվող պահանջներ