Ուսումնական առաջին շրջանը՝  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական պլաններով, տարեկան օրացույցով, ուսումնական պլանով ամրագրված, ուսուցման շրջան է։

Ամփոփումը դասավանդողի, սովորողի գործունեության գնահատումն է, որը՝

1․ Իրականացվում է դպրոցի մատյանում, ամփոփաթերթում։ Գնահատումն իրականացվում է՝ հիմքում ունենալով Գնահատման կարգը։ Լաբորատորիաների մշակած գնահատման սկզբունքները։

2․ Առաջին ուսումնական շրջանի ամփոփումներն արտացոլվում են սովորողի, դասավանդողի ուսումնական բլոգում՝ հաշվետու պատումի տեսքով՝ ներառելով հետևյալ կետերը․

  • Նախաբան, որտեղ կառանձնացվեն սովորողի, ուսուցչի դիտարկումները՝
  • Ինչն է ստացվել
  • Ինչը չի ստացվել
  • Ինչ զարգացում կունենա իր աշխատանքը, իրականացրած նախագծերը
  • Ինչ առաջարկներ, կազմակերպման հետ կապված ինչ դիտարկումներ ունեն։
  • Հաջողված, ամբողջական նախագծերի մասին․ ներկայացում, հղումներ
  • Սովորողների առաջարկած նախագծերի մասին
  • Իրականացրած ճամփորդություններ՝ ցուցանիշներ
  • Հյուրեր, այլ մասնակիցներ՝ ցուցանիշներ
  • Պատումներ, լուսաբանումներ՝ ցուցանիշներ
  • Համերգներ, հանդիպումներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ, այլ՝ ցուցանիշներ
  • Մարզական խաղեր, հանդիպումներ․ ցուցանիշներ
  • Ուսուցչի, սովորողի, դպրոցի, կենտրոնի գործունեության ոլորտով, շրջանակով, հետաքրքրություններով պայմանավորված այլ ցուցանիշներ
  • Երկրորդ ուսումնական շրջանի կազմակերպմանը, բովանդակությանը, զարգացմանն ուղղված առաջարկներ։

3. Դպրոցների ենթակայքերում՝ ուսումնական առաջին շրջանի հաշվետվությունների հրապարակում։