Յուրաքանչյուր ամիս ներկայացվել են ամսական ամփոփումներ՝ դրանցում ներառվել են մասնախմբերի ղեկավարների հաշվետվությունները, տարեկան նախագծերը, կրթահամալիրային մշակումները։

Ամփոփումները հրապարակված են․ չեմ ուզում տեքստը հղումներով ծանրաբեռնել, ուզում եմ՝ պատում լինի։

Կարևոր մի քանի աշխատանք ուզում եմ առանձնացնել և կետերով նշել․

  • Համագործակցային, կառուցող աշխատանքը մասնախմբերի, դպրոցների ղեկավարների հետ, Մանկավարժության կենտրոնի հետ համատեղ աշխատանքը։ Կարծում եմ, որ հենց այս համագործակցային ու երկխոսություն ենթադրող աշխատանքն է ապահովում հեղինակային կրթական ծրագրի սպասարկումը, զարգացումը։
  • Ուսումնական պլանների լրամշակումը
  • Ուսումնական պլանը սպասարկող, կրթահամալիրի գործունեությունը սպասարկող կարգերի մշակումը, լրամշակումը
  • Կրթահամալիրի մասնախմբերի, դպրոցների մասնակցությունը հանրային քննարկմանը ներկայացվող փաստաթղթերին, կարծիքի արտահայտումը
  • Հետազոտական աշխատանքի ամբողջական ներդրումն Ավագ դպրոցում․ կարգով, կազմակերպումով, ներկայացված պահանջներով
  • Նախագծային աշխատանքի ամբողջական ներդրումը 6-9-րդ դասարաններում․ կարգով, կազմակերպումով, ներկայացված պահանջներով
  • Ուսումնական բնագավառների հանրային ներկայացումները՝ որպես հեղինակային կրթական ծրագրի կարևոր բաղկացուցիչներ
  • Կրթահամալիրի չորս դպրոց-պարտեզներում, Միջին, Ավագ դպրոցներում, Քոլեջում 2022-2023 ուսումնական տարվա երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ՝ որպես լրացուցիչ կրթության, ճամբարային առանձին բաղկացուցիչ շրջանների ուսուցման կազմակերպման ուղեցույցների լրամշակում։  
  • Ուսումնական առաջին շրջանի ուղեցույցների, օրացույցների, աշխատակարգերի մշակում, հաստատում։
  • 2022-2023 ուսումնական տարվա «Ելք» ստուգատեսների բովանդակության մշակումներ, կազմակերպում։ 12-րդ դասարանի շրջանավարտների «Ցտեսություն» նախագծի ցուցահանդեսների, համերգների, ներկայացումների, հետազոտական աշխատանքների հանրային ներկայացումների մշակում, նախագծեր։
  • «Մուտք կրթահամալիր» սովորողների, մանկավարժական ճամբարներ (26)։ Ավագ դպրոցի 2022-2023 ուսումնական տարվա սովորողների կրեդիտային գնահատման լրամշակումներ, ամփոփում, նոր լրամշակման առաջարկների գրանցում։ Արդեն լրամշակված կարգի ներկայացում, հաստատում։
  • Ուսումնական հինգերորդ շրջանի մշակումներ, օրացույցներ, կազմակերպում՝ որպես սովորողի կրթության իրավունքի շարունակականության ապահովման, լրացուցիչ կրթության, ճամբարային, ռազմամարզական, նախագծային այլ գործունեության ապահովում։ Ուսումնական առաջին շրջանի, նոր ուսումնական տարվա մեկնարկի նախագծեր, նախագծային շաբաթ կրթահամալիրի դպրոցներում՝ շաբաթվա բովանդակության որոշում, կազմակերպում, վեց տարեկանների ստուգատես՝ բովանդակության մշակում։
  • Կրթահամալիրի օրացույցով որոշված ստուգատեսների ծրագրերի, աշխատակարգերի մշակում, դրանց կազմակերպում (Հանրակրթական Դիջիթեք, բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի, մարմնամարզական նախագծերի, ձմեռային մարզական խաղերի, «Ձոն» տեխնոլոգիական նախագծերի ստուգատես, արտադրությամբ ուսուցման, այդ թվում՝ հացաթխման, նախագծեր, զատկական ցուցահանդես-տոնավաճառի նախապատրաստում։ Տիգրան Հայրապետյանի օրեր՝ հասարակագիտական նախագծերի ստուգատեսի բովանդակության մշակում, աշխատակարգի կազմում։
  • Ուսումնական օրացույցով որոշված մասնագիտական զարգացման նախագծերի մշակում, կազմակերպում. դասավանդողների առկա, առցանց սեմինար-պարապմունքներ, մանկավարժական խնդիրների քննարկումներ, մասնակցություն հանրային քննարկումներին, օտար լեզուների ուսուցում։
  • Մենթորական լաբորատորիայի անընդհատ գործունեություն։  
  • Ուսուցչի դրույքաչափի բարձրացման հեղինակային մոդել․ հանրային ներկայացումների երկրորդ փուլ, հայտերի քննարկումներ։ 
  • Ուսուցչի դրույքաչափի կարգի՝ նախորդ տարվա փորձի հիման վրա լրամշակումներ, կարգի գործարկման քննարկում՝ կրթահամալիրի դպրոցներում, մասնագիտական խմբերում․ Ուսուցչի դրույքաչափի բարձրացման հեղինակային մոդել 2023 թ․։
  • Պարտադիր ատեստավորման ենթակա վերապատրաստվող ուսուցիչների հերթական վերապատրաստման հեղինակային մոդելով կազմակերպում․ վերապատրաստման մանրամասները՝ բլոգում։Սովորողների, ուսուցիչների համար կազմակերպվող ՏՏ պարապմունքներ՝ առցանց
  • «Դպիր» մանկավարժական հանդեսի նոր հարթակի ստեղծում,  հեղինակային փորձի ներկայացման հրապարակում, տարածում. մանկավարժական գրականության թարգմանություն հայերեն․ օտարալեզու «Դպիրի» գործունեություն, հեղինակային մանկավարժության փորձի տարածում հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն , անգլերեն, ռուսերեն, վրացերեն համարներ։  
  • Հեղինակային մանկավարժության լաբորատորիայի, մանկավարժության կենտրոնի, բազմալեզու (9 լեզվով) կայքի և mskh.am ցանցի (դպրոցների, ուսումնական կենտրոնների, մասնախմբերի, լաբորատորիաների ենթակայքերի), դասավանդողների, սովորողների, ստեղծագործական խմբերի բլոգների անընդհատ-անխափան գործունեություն։ Նոր կայքի ստեղծման աշխատանք՝ որպես ՏՏ լաբորատորիայում ուսումնական նախագիծ։ 
  • Մայիսյան մանկավարժական ամենամյա, ստեղծագործական բաց հավաքի նախապատրաստում, իրականացում։ 
  • Հոկտեմբերյան մանկավարժական ամենամյա, ստեղծագործական հավաքի նախապատրաստում, հրավերների տարածում, քննարկումներ սովորողների տարբեր խմբերի հետ։
  • Ուսումնական նյութեր, մշակումներ՝ նախակրթարանի ծեսերի փաթեթ, դաստիարակի, դաստիարակի օգնականի, երաժշտության դաստիարակի 47 բլոգ, կրթական ծրագրի մշակում-լուսաբանում բլոգներով, սոցցանցի խմբերով։ Մասնագիտական զարգացման աշխատանքների նախագծում և լուսաբանում դաստիարակների լաբորատորիայի բլոգում, ծրագրային-մեթոդական նյութերի փաթեթների ստեղծում։ «Մայրիկի, դաստիարակի օրագիր» նախագիծը՝ որպես ինքնակրթության նախագիծ։ Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստում, դաստիարակների լաբորատորիայի ամենշաբաթյա մարզական, ադ թվում՝ նաև ձիավարության, լողի, առաջին բուժօգնության, քանդակագործության, երաժշտական-ծիսական, մայրենիի, թատերական, տեխնոլոգիական, գինեգործության, լուսանկարչության, ասեղնագործության, հեծանվավարության, մեդիահմտությունների զարգացման պարապմունքներ։ Դաստիարակների «Նռանե» երգի-պարի խումբ։ Լաբորատորիայի օրագիր, Դաստաիարակների ճամփորդություններ, մարզական քայլքեր։  

Ուսումնական բաց հանրային նախագծերի մշակում, իրականացում․