Հավելված
 2024թ. ….ին
 կնքված N ԿԴ-…….. պայմանագրի

Աջակցություն Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին հեղինակային կրթական ծրագրերի իրականացման համար
Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում.

հեղինակային կրթական ծրագրերի վերամշակում և իրականացում. անհատի օժտվածության զարգացման բաց համակարգ. ստեղծագործ անհատի կրթական պատվերի իրականացում։

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր

Ստեղծողի մոբիլ դպրոց։

Ստեղծագործ անհատի կրթական պատվեր,  անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ։

Հեղինակային կրթական ծրագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով։

Իրականացվելիք միջոցառումներ
NNԱնվանումՀամառոտ բովանդակությունըԿատարման ենթակա գործառույթների նկարագիրըԱկնկալվող արդյունքները և դրանց գնա­հատման չափանիշներըՎերջնաժամկետըՊահանջվող գումարը (դրամ) 
1Հեղինակային հանրակրթական ծրագրերի մշակման բաց համակարգի պահպանություն։  Կրթահամալիրի հեղինակային մանկավարժության լաբորատորիայի պահպանություն։ Մեդիագրադարանի պահպանություն։ mskh.am բազմալեզու կայքի, mskh բլոգային ցանցի, «Դպիր»  մանկավարժական բազմալեզու հանդեսի պահպանություն։  Հեղինակային մանկավարժության լաբորատորիայի, մասնագիտական խմբերի, կրթահամալիրի մասնաժողովի, գործունեություն։ Հեղինակային կրթական ծրագրերի վերամշակում և իրականացում։ Ուսումնական օրացույցի մշակում։ Հանրակրթության պետական չափորոշչով որոշված բնագավառների՝ ուսումնական աշխատանքի ձևերի մշակում-լրամշակում, ներկայացում։2023-2024 ուստարվա գնահատման համակարգի լրամշակում ըստ Հանրակրթության պետական չափորոշչի։ 5 տարեկանների, 1-3-րդ դասարանցիների զարգացման բնութագրերի լրամշակում, 4-5-րդ դասարանցիների ուսումնական առաջադիմության բնութագրի մշակում, ներդրում։ 6-8-րդ, 9-րդ  դասարանցիների գնահատման գործիքների լրամշակում։ Հետազոտական վարժարանում՝  10-11-րդ, 12-րդ դասարաններում, կրեդիտավարկանիշային համակարգի լրամշակում ամբողջացում։Հետազոտական վարժարանում  ուսումնական նախագծի իրականացման կարգի, աշխատանքին ներկայացվող պահանջների լրամշակում,  ուսումնական հետազոտական նախագծի   մշակման, կազմակերպման կարգի փորձարկում 6-8-րդ, 9-րդ դասարաններում, աշխատանք սովորողների հետ, արդյունքների ներկայացում։Հեղինակային կրթական ծրագրի ուսուցչի կամավոր ատեստավորման, վերապատրաստման բովանդակության լրամշակում։ Հեղինակային կրթական ծրագրով ամենամյա մրցանակների պահանջների, մրցանակակրի առաջադրման, ընտրության կարգի լրամշակում՝ որպես  մանկավարժական աշխատողների, սովորողների գործունեության գնահատման գործիքներ։ Ուսումնական ինտերնետ. ներքին ցանցի արդիականացում, ուսումնական գործում կապին ներկայացվող պահանջներ, օգտագործման, սպասարկման կարգեր։
Հետազոտական վարժարանում Google Workspace for Education ծրագրի փորձնական ներդրումը։ mskh.am ցանցի գործունեություն։Հեղինակային կրթական ծրագրերի մշակման, լրամշակման մեջ ներառված մանկավարժական աշխատողների հմտությունների զարգացման ծրագրերի, նախագծերի, մանկավարժական աշխատողի ընտրության բաց համակարգի գործունեություն։ Մանկավարժական աշխատողներին ներկայացվող պահանջների լրամշակում։
Գործող կրթական 8 ծրագրեր, 2-4 տարեկանների, 5 տարեկանների,  1-3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ, մասնագիտական կողմնորոշման 9-րդ, հետազոտական վարժարանի 10-11-րդ, 12-րդ դասարանների ուսումնական պլաններ, կազմակերպման կարգեր։
Առարկայական դասընթացների լրամշակված ծրագրեր, կազմակերպման, ուսումնական արդյունքների ամփոփման ուսումնական մոդուլներ։Ուսումնական տարվա, ուսումնական շրջանի, ամսվա հրապարակված օրացույցներ։ Շուրջտարյա ուսումնական գործունեություն ուսումնական օրացույցով։ Ուսումնական կյանքի ծիսականացում։ Ծեսի տարածում ուսումնական նախագծերով։Հունվար-ապրիլ ամիսներին 4 հավաք՝ «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն», «Օտար լեզուներ», «Հայրենագիտություն»։ 2023-2024 ուսումնական տարվա ամփոփում նոր և լրամշակված գործիքներով։ Կրթական ծրագրերի «Ելք» ստուգատեսներ. ուսումնական արդյունքների հանրային գնահատում։ 10-11-րդ դասարանցիների հետազոտական նախագծերի հանրային պաշտպանություններ։ Հետազոտական նախագծերի «Բազմավեպ» ալմանախի ստեղծում, հրապարակում։
9-րդ, 8-րդ, 7-րդ դասարանցիների հետազոտական աշխատանքներ ուսումնական բլոգներում։  Հեղինակային կրթական ծրագրով կամավոր ատեստավորման, մրցանակային անվանակարգերի բովանդակության արտացոլում  ուսումնական գործունեության կազմակերպման նորացման վրա։ Անխափան ուսումնական համացանց կրթահամալիրի ողջ տարածքում։ Google Workspace for Education ծրագրի փորձնական ներդրման արդյունքում 2024-2025 ուսումնական տարվա նոր ուսումնական հարթակների ստեղծում։ Բազմալեզու կայքով, ենթակայքերով, սոցիալական մեդիայով, TV-ով  հեղինակային ծրագրի ներկայացում-տարածում։  
Մեդիագրադարանի նոր կայք, ուսումնական նյութերի տեղափոխում։ Նոր ուսումնական նյութեր, փաթեթներ։ «Դպիր» հանդեսում մանկավարժական մշակումների, հեղինակային փորձի ներկայացման, ուսումնասիրությունների, թարգմանությունների անընդհատություն։
Յուրաքանչյուր մանկավարժական աշխատողը՝ բլոգավար, սովորողների, ստեղծագործական խմբերի, նախագծերի բլոգների խորհրդատու։ Բլեյան դպրոցի մանկավարժության փոխանցման անընդհատություն։ Նոր մանկավարժական աշխատողներին մենթորական օգնության կազմակերպում, ներառում հեղինակային ծրագրում։ Հեղինակային կրթական ծրագրի աշխատողների հետազոտական հմտությունների, մեթոդական զինանոցի անընդհատ լավացում։ Ծրագրի մանկավարժական աշխատողների աշխատավարձ, լրավճարներ վերը նշված բովանդակության ստեղծման համար։ Թվային անհատական միջոցներով, համացանցով, բլոգներով ուսուցման, ուսումնական նախագծերի, սովորողների ընտրությամբ դասընթացների, այդ թվում՝ օտար լեզուների, խորացված ուսուցման,  մարզական ակումբների փոքր խմբերով ուսումնական աշխատանքի կազմակերպման, հեղինակային ուսումնական բաց միջավայրի ստեղծման և զարգացման ծախսերը կատարվում են սովորողների ուսումնառության պայմանագրերով որոշված ուսումնական վճարներով։
2024թ. ընթացքում    39200000 
2Նախադպրոցական հեղինակային կրթական ծրագրի կազմակերպում։Կրթահամալիրի նախակրթարաններում 2-5 տարեկանների խմբերի պահպանություն։2-5 տարեկանների խմբերի  շուրջտարյա գործունեություն. 5 նախակրթարան, 2-4 տարեկանների 13 խումբ, մինչև 415 սան։

 
2-5 տարեկանների խմբերում մանկան ինքնուրույնության զարգացման, տեխնոլոգիական, հմտությունների ձևավորման, սոցիալականացման, միջավայրի և գիտելիքների ինքնուրույն յուրացման, մանկական ծեսի  ամենշաբաթյա, հրապարակված նախագծեր։   Հեղինակային նախադպրոցական կրթական ծրագրի տարածում 2-5 տարեկանների դաստիարակների բլոգների, դաստիարակների լաբորատորիայի, «Պարտեզ» բլոգների, վերապատրաստումների, այլ հաստատությունների հետ համատեղ իրականացվող նախագծերի միջոցով։ Ծրագրով ապահովվում է մանկավարժական աշխատողների աշխատավարձ։ Սաների սննդի, հիգիենայի, կենցաղի ծախսերը, հեղինակային նյութական, ուսուցողական միջավայրի ստեղծման, զարգացման ծախսերը կազմակերպվում են սաների խնամքի և զարգացման պայմանագրերով որոշված ծնողական վճարներով։2024թ. ընթացքում    50500000 
3Սովորողների, մանկավարժական աշխատողների օժտվածության զարգացման բաց համակարգի պահպանություն։ Լրացուցիչ, այդ թվում՝ արտադպրոցական կրթական ծրագրերի կազմակերպիչ ուսումնական կենտրոնների պահպանություն։Կրթահամալիրի գեղարվեստի-քանդակի-ոսկերչության, երաժշտության, ծեսի և ազգագրական պարի, բնասերի դպրոց՝ ուսումնական ագարակ, խաղողի և գինու դպրոց, դպրոց բնության գրկում՝ Արատեսի դպրական կենտրոն, մարզական, շախմատի, ինժեներատեխնիկական ստեղծագործության, մանկավարժության ուսումնական կենտրոնների գործունեություն։ Ստեղծագործական խմբերի, ակումբների գործունեություն։   Լրացուցիչ, այդ թվում՝ արտադպրոցական կրթական ծրագրերի կազմակերպիչ ուսումնական կենտրոնների,  ստեղծագործական 14 խմբերի գործունեություն։ Ուսումնական ֆլեշմոբների, ստուգատեսների, փառատոների, ճամբարների, այդ թվում՝ ռազմամարզական, կազմակերպում։ Միջազգային ծրագրերի, մրցույթների, նախագծերի մասնակցություն, գործընկերների մասնագիտական, նյութական, կազմակերպական աջակցությամբ համագործակցային  նախագծեր։ «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի, «Դար» տարածաշրջանային մրցունակության հիմնադրամի,  բուհերի, բնապահպանական, մշակութային, գիտական այլ կազմակերպությունների, անհատների հետ իրականացվող նախագծեր։Ուսումնական կենտրոններում սովորողների նախասիրությունների զարգացման դասընթացների, նախագծերի, ակումբների, մասնագիտական կողմնորոշման նախագծերի կազմակերպում։  Ամենամսյա ուսումնական ֆլեշմոբներ։ Ամենամյա հանրակրթական ստուգատեսներ, այդ թվում՝ հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական ստեղծագործության, ձմեռային խաղերի, մարմնամարզական, ազգագրական, արտադրությամբ ուսուցման, ընթերցողական, թարգմանական,  լրագրողական-հասարակագիտական նախագծերի, տեխնոլոգիական, հայրենագիտական-բնապահպանական նախագծերի, արվեստի-արտ-միջավայրի, երաժշտական, թատերական, կինո-ֆոտոյի-վլոգերության, ազգագրական, հայրենագիտական, «Հարավարևմտյան ֆիլհարմոնիկ», Հակաբացիլ Կոմիտաս, «Սեբաստացու օրեր», «Լույսեր, գույներ, ձայներ, ղողանջներ, ազդեցություններ»։ Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված հունվարյան, հունիսյան ուսումնական ճամբարներ։ Հեղինակային մանկավարժության հանրային ներկայացման մայիսյան, սեպտեմբերյան, նոյեմբերյան ստեղծագործական հավաք-նախագծային ուսուցման ստուգատեսներ։ Ռազմամարզական, արշավախմբային, հայրենագիտական, բնապահպանական գործունեության նախագծեր, այդ թվում՝ Արատեսում շուրջտարյա, Սևանի ավազանում ամառային ճամբարներ, լրացուցիչ կրթության ճամբարներ նաև սովորողների ուսումնական արձակուրդների շրջանում, գյուղական ճամբարներ, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի, Վայոց ձորի գյուղերում։ Ուսումնական օրացույցով որոշված՝  համերգ-ցուցադրություն-ներկայացումներ, հանդիպում-վարպետության պարապմունքներ.տեխնոլոգիական հանրակրթություն արտադրությամբ ուսուցման նախագծերով, այդ թվում՝ երկրագործական, կենդանիների և բույսերի խնամքի-բազմացման, խաղողի և գինու արտադրության, մեղվաբուծության, չորանոցի-չրանոցի, ինժեներական-տեխնիկական, գյուղատնտեսական մթերքի արտադրության, հացի-հացամթերքի արտադրության, գրքի թվայնացման, էլեկտրոնային գրքի ստեղծման, ձևավորման, հրատարակման, ծեսի-տոնի կազմակերպման.մարզական ակումբային բաց մրցաշարարեր. մանկավարժական աշխատողների մարզական ակումբներ, թիմեր.մանկավարժության կենտրոնում՝ մանկավարժական շուրջտարյա դպրոցի, մանկավարժական բաց ճամբարների, վերապատրաստման դասընթացների կազմակերպում.  մանկավարժական նորարարության բաց ճամբարներ կրթահամալիրից դուրս. Հանրապետական, միջազգային հավաքների մասնակցություն.Արատեսը՝ դպրոց բնության գրկում, ռազմամարզական, բնապահպանական, հայրենագիտական, ընտանեկան շուրջտարյա ճամբարներ, բարձր լեռնային պայմաններում մասնագիտական ուսուցման, մեղվաբուծության բազա.«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանություն» հիմնադրամի, «Արավես» ՀԿ-ի հետ հայրենագիտական, բնագիտական, բնապահպանական նախագծեր.Գեղարվեստի ազգային ակադեմտիայի Գյումրու մասնաճյուղի հետ արվեստի փառատոնի նախագծում, կազմակերպում, կրթական գեղագիտական միջավայրի նախագծեր.«Փայտե ձի» հիպոթերապիայի կենտրոնի հետ ձիավարության ուսուցման, հիպոթերապիայի նախագծեր.գործուն մասնակցություն քաղաքային, հանրապետական, միջազգային ստեղծագործական հավաքների,  համերգների, ցուցահանդես-վաճառքների։ Ուսումնական կենտրոնների, ակումբների նախագծերում հանրակրթական այլ հաստատությունների սովորողների ներառում՝ կրթահամալիրի միջավայրում, հեռավար նախագծերով կամ նախագծի տեղայնացմամբ։ Բաց նախագծերի 3800 մասնակից այլ՝ հանրապետության ուսումնական հաստատությունների խմբեր, հանդիպումների, համերգ-ներկայացումների, հեռավար ուսուցման ծրագրերի մասնակիցներ, համացանցում անորոշ թվով շահառուներ։ Ռազմամարզական, հայրենագիտական-բնապահպանական, արշավախմբային ճամբարների, ստեղծագործական հավաքների ավելի քան 6000 շահառու։   Ուսումնական 8 կենտրոնների ղեկավարների, ստեղծագործական 14 խմբերի, ակումբների ղեկավարների աշխատավարձ։ Մանկավարժական աշխատողների ամենամսյա լրավճարներ՝ ուսումնական ֆլեշմոբների, ստուգատես-փառատոների, ակումբների կազմակեպման համար։ Ուսումնական կենտրոններում ուսումնական հեղինակային նյութական, ուսուցողական միջավայրի, նոր արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիայի ստեղծման, պահպանման և զարգացման, լրացուցիչ ուսուցման խմբերի, անհատական պարապմունքների, երկարացված օրվա ճամբարի կազմակերպման ծախսերը կատարվում են ուսումնառության պայմանագրերով որոշված վճարներով։ Ճամբարներում սովորողների սննդի, կենցաղի, տեղափոխման ծախսերը կազմակերպվում են ծնողների միջոցներով, գործընկերների նպատակային հատկացումներով։2024թ. ընթացքում                                                                                                              36683600 
4.Բլեյան բաց ցանցի,  հեղինակային մանկավարժության տարածման գործընկերային նախագծերՀեղինակային մանկավարժության գործընկերների՝ ՀՀ ԿԳՄՍՆ, «Դար» տարածաշրջանային մրցունակության հիմնադրամի, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի, գործընկեր բուհերի, այլ կազմակերպությունների և անհատների հետ նորարարական մանկավարժական ծրագրեր, գիտափորձերԲլեյան ցանցի տարածման համաձայնեցված նախագծեր Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում, ՀՀ Վայոց ձորի մարզում, Հայաստանի այլ բնակավայրերում։ Հանրապետության նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավար, մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ՝ որպես պետական չափորոշչի ներդրմանն աջակցություն հեղինակային կրթական ծրագրով։Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում հանրակրթական հեղինակային ծրագրով մենթորական աշխատանք, համատեղ իրականացվող նախագծեր ուսումնական օրացույցի, ուսուցման մեջ առցանց հարթակների ներդրման ուղղությամբ։ ՀՀ Վայոց ձորի մարզում մարզպետարանի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջև կնքված հուշագրի շրջանակում գործընկերային նախագծեր՝ մարզի նախադպրոցական ուսումնական հաստատություններում, փոքրաքանակ աշակերտներով համալրված հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանք, մարզի դպրոցների և կրթահամալիրի սովորողների համատեղ ճամբարներ կրթահամալիրում՝ Արատեսում, Երևանում, և մարզի գյուղերում, բնապահպանական, հայրենագիտական նախագծեր, մանկավարժական աշխատողների համար կամավոր վերապատրաստման և մասնագիտական զարգացման պարապմունքներ։ Հեղինակային կրթական ծրագրերի շահառուների նախաձեռնությամբ հեղինակային կրթական ծրագրով նախակրթարանի, դպրոց-պարտեզի ստեղծման, ուսումնական նախագծերով գործընկերության համաձայնեցված նախագծեր Երևանում, հանրապետության մարզերում, համայնքներում, դպրոցներում, մանկապարտեզներում, ուսումնական կենտրոններում։ Բլեյան բաց ցանցի տարածման աշխատանքներն իրականացվում են կրթահամալիրի ոչ պետական, կրթական ծառայություններից ստացվող միջոցներով, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի աջակցությամբ, շահառու-նախաձեռնողների, ծրագրի աջակիցների նպատակային ներդրումներով։2024թ. ընթացքումԾրագրից գումար չի ներդրվում։ 
Ընդամենը՝126383600 
Պատվիրատու՝  ՀՀ կրթության և գիտության նախարարություն  Քաղաք Երևան, Կառավարական 2-րդ շենք,  ՀՀ ՖՆ  գործառնական վարչություն  ՀՎՀՀ 02698732   Հ/Հ 900011005205  Գլխավոր քարտուղար՝                                  Հ. Հակոբյան          
(ստորագրություն) Կ.Տ.
Կատարող՝   Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ  Քաղաք Երևան, Րաֆֆի 57  ՀՎՀՀ 01804186   Հ/Հ 900018003203     Տնօրեն ՝ _____________ Ս. Մարկոսյան
(ստորագրություն) 
Կ.Տ.