Մայիսյան 19-րդ հավաք: Մայիսի 6-24

Քննարկում․մինչև մայիսի 15-ը առաջարկների գրավոր ներկայացում․

2023-2024 ուսումնական տարվա՝

  • Ուսումնական պլաններ.
  • փոփոխություններ ուսումնական պլաններում (նորություններ, կրթահամալիրի զարգացման առանձնահատկությունների արտացոլում, խմբագրում)՝ առաջարկներ։ Քննարկումը կազմակերպում, փաթեթը ներկայացնում, ուսումնական պլանի փոփոխություններն արտացոլում են դպրոցների ղեկավարները։
  • ուսումնական պլանն՝ ուսումնական նյութ․ քննարկումներ սովորողների հետ
  • սովորողների, մասնագետ ծնողների նախագծային խումբն ուսումնական պլանի փորձագետ։

Մշակումներ՝

  • Բովանդակային ուղղություններում նշված մոդուլների մշակում
  • Դասընթացների ծրագրերին ներկայացվող պահանջները 2024-2025 ուսումնական տարվա․մասնախմբեր
  • Հետազոտական աշխատանքների, դիպլոմային նախագծերի թեմաներ․ 2024-2025 ուսումնական տարվա,․ մասնախմբեր
  • Ելք ստուգատեսին ուղղված մշակումներ
  • Թանգարանային ճամփորդությունների ուղեցույցներ
  • Սևանի ամառային ճամբարի նախագծի մշակում
  • Արվեստ փառատոնի բովանդակության մշակում
  • Հավաքից հավաք ամփոփումներ՝ հոդվածների, ամբողջական նախագծերի տեսքով։

Բովանդակային ուղղություններ

  • ԲՏՃՄ բնագավառի կազմակերպման փորձի փոխանցում․

1․ Վերապատրաստման մոդուլի մշակում, փորձերի, ուսումնական նյութերի փաթեթների հրապարակում։

2․Բնագիտության լաբորատորիաները՝ փորձագիտական բաց հարթակներ։

3․Ծրագրավորողների ակումբ․ «Սովորող սովորեցնող» շուրջտարյա նախագծեր

4․Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի, «ԱրԱվես» ՀԿ-ի հետ մշակվող ուսումնական ամենամյա, շարունակական նախագծեր։

  • «Արհեստ և արվեստ» բնագավառի կազմակերպման փորձի փոխանցում
  • Վերապատրաստման մոդուլի մշակում
  • Համերգով ուսուցում» նախագիծ. շրջիկ նվագարաններ-3-5-րդ դասարաններ
  • «Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց» նախագիծ. համբարձման ծես
  • «Ուսումնական ժամերգություն» նախագիծ. 4-5-րդ դասարաններ
  • Հակաբացիլ Կոմիտաս 2024. 2-5-րդ դասարաններ
  • Կրթական փոխանակումներ՝ «Համերգով ուսուցում»Հակաբացիլ Կոմիտաս 2024. Համբարձման ծես նախագծերով
  • Արվեստի փառատոն 2024․ նախագծի հանրայնացում, ներկայացում
  • Գործող արվեստագետների հետ կենդանի շփման բաց հարթակներ
  • Ցուցահանդեսը, թատրոնը, համերգը, թանգարանը, պատկերասրահը, բնությունը ուսումնական տարածքներ՝ մշակումներ,կազմակերպում։
  • Ավագ դպրոցում, միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարաններում ուսուցումը կազմակերպելու հեղինակային փորձի փոխանցում։ Անհատական պլանով ուսուցում։ Ուսումնական նախագծի, հետազոտական աշխատանքի կազմակերպում։
  • Ավագ դպրոցում, միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարաններում ուսուցումը կազմակերպելու հեղինակային փորձի փոխանցում․ մոդուլի մշակում
  • Սովորողների անհատական ուսումնական պլանի կազմման մոդուլի մշակում։
  • Մայիս ամսվա հետազոտական աշխատանքների պաշտպանություններ Հետազոտական վարժարանում։
  • Դիպլոմային նախագծերի պաշտպանություններ Քոլեջում։
  • Ռազմամարզական ճամբար․ մայիսյան բանակումներ։
  • Ցտեսություն նախագծի բաղադրիչներ։
  • Ելք ստուգատեսը կրթահամալիրի դպրոցներում․ 2023-2024 ուսումնական տարվա

1-ին դասարանցիներ՝

  1. Ուսումնական պլանով նախատեսված դասընթացների կարողությունների ներկայացում․ խմբային
  2. Անհատական այբբենարանների հրապարակում
  3. Ամփոփիչ ուսումնական ճամփորդություն
  4. Ամփոփիչ թատերական ներկայացում, համերգ


2-3-րդ դասարանցիներ՝

  1. Ուսումնական պլանով նախատեսված դասընթացների կարողությունների ներկայացում։ 2-րդ դասարանցիները ներկայացվում է խմբային, 3-րդ դասարանցիները ներկայանում են անհատական բլոգներում
  2. սովորողների ստեղածագործությունների ընտրանի․ «Հորինուկ»․ թղթային, էլեկտրոնային տարբերակներով
  3. 3-րդ դասարանցիների ամփոփիչ համերգ-ներկայացում
  4. Եռօրյա ճափորդություն Արատես․3-րդ դասարանցիների համար
  5. Ավագ ընկերները 3-րդ դասարանցիներին ներկայացնում են ուսումնական պլանը․ մուտք 4-րդ դասարան

4–րդ դասարանցիներ՝

  1. Մայրենիի ելքի ստուգատես, գիտելիքների ստուգում
  2. Մաթեմատիկայի ելքի ստուգատես, գիտելիքների ստուգում
  3. Հայրենագիտության, բնագիտության, ռուսերենի, անգլերենի անհատական տարեկան հաշվետվություններ՝ ըստ դասավանդողի ներկայացրած կետերի։
  4. Մարմնակրթության, երաժշտության, տեխնոլոգիայի խմբային հաշվետվություններ ըստ տարվա ընթացքում մարզական ստուգատեսներին, երաժշտական միջոցառումներին, ցուցահանդեսներին մասնակցության։

5-րդ դասարանցիներ՝

  1. Մայրենիի, մաթեմատիկայի, այրենագիտության, բնագիտության, տեխնոլոգիայի, ռուսերենի, անգլերենի անհատական տարեկան հաշվետվություններ՝ ըստ դասավանդողի ներկայացրած կետերի։
  2. Մայր դպրոցում մարզական ակումբներին մասնակցության ցուցանիշներ՝ ըստ մարզիչների ներկայացրած նորմատիվների։
  3. Տարեվերջյան ելքի համերգ-ներկայացում։
  4. Միջին դպրոցի սովորողների, դասավանդողների մասնակցությամբ 5-րդ դասարանի ուսումնական պլանի քննարկման մասնակցություն։
  5. Միասնական համերգային ներկայացում Մարմարյա սրահում, որպես մուտք
  6. Միջին դպրոցում․
  7. Ուսումնական նախագծերի ներկայացման բաց հարթակներ
  8. Մուտք Միջին դպրոց նախագծեր
  9. 8-րդ դասարանցիների իրականացրած նախագծերի ներկայացման բաց հարթակ։
  10. 9-րդ դասարանցիների Ելքի ստուգատես։

Ուսումնական կենտրոններ

Հոկտեմբերից մայիս ամփոփիչ ներկայացումներ, հավաքներ, համերգներ․ գործունեության ներկայացում։

«Իմացումի հրճվանք» մասնախումբը որպես հաշվետու ամփոփում ներկայացնի՝

  • դասվարների մասնագիտական զարգացման սեմինարները, դրանց կազմակերպումը, արդյունքները՝ մշակումների, փաթեթների, ցուցահանդեսի, մարզական ստուգատեսի տեսքով:
  • Մուտք և Ելք ճամբարներ, կազմակերպում, արդյունքներ:

Հավաքի բովանդակությունն ըստ դպրոցների՝

Ըստ մասնախմբերի՝